Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իր կարծիքն է հայտնել Ա Սերիայի 24-րդ տուրում կայացած «Ատալանտա»-ի դեմ խաղի վերաբերյալ: Նա նշել է նաև, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումից:
«Բարդ խաղ էր, և մենք գիտեինք, որ հեշտ չի լինի հաղթանակ տանել: Կարողացանք ուղղել «Չեզենա»-ի դեմ հանդիպմանը թույլ տված սխալները և երեք միավոր վաստակել: Այժմ պետք է նախապատրաստվենք «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
Պետք է զգուշանալ «Բորուսիա»-ից` հաշվի առնելով այն, թե ինչպես է այդ թիմը հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում: Առաջին խաղը շատ կարևոր է, և մենք պետք է հաղթանակ տանենք առանց սեփական դարպասը գոլ ընդունելու»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Պիրլոյի խոսքերը:








































