Ադրբեջանը Խոջալուի դեպքերի վերաբերյալ ԱՄՆ-ում ցուցապաստառներով ու շինությունների պատերի վրա լազերային շոուներով «տեղեկատվական» արշավ է իրականացնում։ Լուսանկարները հայտնվել են սոցցանցերում։
Մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոն ողողված է այսպիսի պաստառներով։
Յուրաքանչյուր պաստառի համար ծախսվում է 4000 դոլար՝ 2 շաբաթվա համար։ Միայն կայարաններից մեկում Facebook-ի օգտատերերից մեկը հաշվել է 35 այդպիսի պաստառ։ Արդեն 5-րդ տարին միայն Վաշինգտոնի մետրոպոլիտենում գովազդի համար այդքան փող է ծախսվում։












































