Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել էր «Շտուտգարտ»-ին:
Հանդիպումն ավարտվեց Յուրգեն Կլոպի սաների հաղթանակով: Այսպիսով` Կլոպի սաները երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներից:
«Շտուտգարտ»-«Բորուսիա»` 2:3
0:1 Օբամեյանգ (25՛), 1:1 Կլային 11մ. (32՛), 1:2 Գյունդողան (39՛), 1։3 Ռոյս (89՛), 2:3 Նիդերմայեր (90՛)











































