Կակաոն շատ օգտակար է գեղեցկության և առողջության համար, գրում է Telegraph.com-ը:
Այն կարող է պաշտպանել.
Ընկճախտից: Հակաընկճախտային ֆենիլետիլամինի շնորհիվ այն բարձրացնում է տրամադրությունը:
Չբերությունից: Կակաոն բավականաչափ ցինկ է պարունակում, ուստի չբերության դեմ պորֆիլակտիկ լավ միջոց է:
Սրտանոթային հիվանդություններից: Այն հարուստ է պոլիֆենոլներով` սրտի հիվանդությունների վտանգը կրճատող հակաօքսիդանտներով:
Ինտելեկտի անկումից: Կակաոյում պարունակվող ֆլավանոլը բարելավում է արյան շրջանառությունն ուղեղում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթից` մելանիումի շնորհիվ:
Ավելորդ քաշից:









































