Երուսաղեմում ձյան առատ տեղումները իշխանությունների համար տարերային աղետ են, իսկ քաղաքացիների համար` ոչ սովորական տոն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Իսրայելի մայրաքաղաքում հինգշաբթի երեկոյից ի վեր 25 սմ տեղումներ են եղել, հաղորդում է քաղաքապետարանը:
Քաղաքում չեղյալ են հայտարարվել դպրոցական պարապմունքները և փակվել են մանկապարտեզները: Շատ շրջաններում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Ոստիկանությունը նաև փակել է Երուսաղեմ տանող հիմնական ավտոմայրուղիները, ներառյալ`N1 ճանապարհը և 443-րդ մայրուղին, որը քաղաքը կապում է Թել Ավիվի հետ:
Քաղաքապետարանի տվյալներով` ձյան առատ տեղումներին նախապատրաստվել են ավելի քան 400 տոննա աղով, 230 միավոր մաքրող մեքենաներով:










































