Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր տարիքի մասին, տեղեկացնում է AS-ը:
«Ես արդեն 27 տարեկան եմ, և ամեն ինչ այնպես չէ, ինչպես նախկինում էր: Ես չեմ երիտասարդանում, այդ իսկ պատճառով պետք է հետևեմ ինձ:
Նախկինում կարող էի անել այն ամենը, ինչ ինձ դուր էր գալիս, իսկ հիմա դա այդպես չէ: Փորձում եմ լինել լավ մարզավիճակում, իսկ դրա համար ինձ և՛ ժամանակ, և՛ ճիշտ սննդակարգ է հարկավոր»,- հայտարարել է Մեսսին:


































