Մասնագետները հայտարարում են, որ նարգիլե ծխելը օրգանիզմի վրա նույնքան վնասակար ազդեցություն է թողնում, որքան սովորական ծխախոտ ծխելը: Այս առնչությամբ ուսումնասիրողների կատարած աշխատանքին կարելի է ծանոթանալ BMC Public Health ամսագրում:
Նարգիլե ծխելու ժամանակ թութունի ծուխն անցնում է ջրի միջով, և շատերը հակված են մտածել, թե այդ պրոցեսը մաքրում է ծուխը: Գիտնականները վերլուծել են այն ծանր մետաղները՝ պղինձ, երկաթ, քրոմ, ուրան և պողպատ, որոնք պարունակվում են նարգիլեի համար նախատեսված թութունի չորս տեսակներում, ինչպես նաև հաշվարկել են, թե որքան վնասակար նյութեր են մնում ջր միջով ծխի անցնելուց հետո:
Անցկացված աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ջուրը մաքրում է վնասակար միացությունների միայն 3% -ը՝ ծուխը ոչ թե մաքրելով, այլ սառեցնելով:









































