Յորք քաղաքի Full Sutton բանտում Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կամուսնանան երկու համասեռամոլ բանտարկյալներ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ամուսնությունը կկնքվի 40-ամյա Միխաիլ Գալատինովի և 31-ամյա Մարկ Գուդվինի միջև: Երկուսն էլ ցմահ ազատազրկված են սպանությունների համար: Պարբերականը նշում է, որ երկու հանցագործների զոհերը եղել են գեյեր:
Թերթն ընդգծում է, որ նորապսակները հարսանիքից հետո նույն խցում չեն մնա: Բացի դրանից՝ պետությունը միջոցառման ծախսերը չի հոգա:
Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ բանտարկյալները բանտում ամուսնանալու իրավունք ունեն 1983 թվականից ի վեր: Նրանց նաև պաշտպանում է մարդու իրավունքների մասին օրենքը, որը տարածվում է ԵՄ բոլոր երկրների վրա: Այդ փաստաթղթի համաձայն՝ ամուսնանալը մարդու հիմնարար իրավունքներից է՝ կրթություն ստանալու, առողջության մասին հոգալու իրավունքների և կրոնական ազատության հետ մեկտեղ:










































