Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. The New York Times

Ամեն ամիս մենք ապաքինվում ենք Թուրքիայի ղեկավարության արած հերթական հակասեմական պայթյունից: Ով գիտեր, որ հրեաները ամբողջ աշխարհում փորձում են հեռացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Անցյալ շաբաթ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հերթն էր հայտարարել, որ Թուրքիան «չի տրվի հրեական լոբբիին», որն իբր փորձում է տապալել Էրդողանին, հայտնել է թուրքական Hurriyet Daily News-ը:

Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կամ ԱԶԿ-ի ներքին հակառակորդները «համագործակցում են Մոսադի», Իսրայելի հետախուզության թևի հետ:

Դավութօղլուի և Էրդողանի էժանագին, կոպիտ հակասեմական անդրադարձումները, որոնց Էրդողանն ապավինում է պարբերաբար իր բազան ակտիվացնելու համար, զզվելի է: Թուրքիայի մեծ ազգի համար, սակայն, դրանք ավելի մեծ ողբերգության մի մասն են: Այլևս դժվար է ասել, որ Էրդողանի Թուրքիան ժողովրդավարական է: Նույնիսկ ավելի վատ է. պետք է ասել, որ ժողովրդավարությունից Թուրքիայի հեռացումը ավելի գլոբալ շարժման մի մասն է: Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է:

Սթենդֆորդի համալսարանի ժողովրդավարության փորձագետ Լարի Դայմոնդը Journal of Democracy-ի վերջին համարում տպված «Դեմ առ դեմ ժողովրդավարության ճգնաժամին» վերնագրով ակնարկում պնդում է. «2006-ին ազատության և ժողովրդավարության ընդլայնումը աշխարհում հանգել է երկարատև դադարի: 2006 -ից հետո ընտրական ժողովրդավարությունների ընդլայնում չի գրանցվել, այն տատանվում է 114-ի ու 119-ի միջև (աշխարհի երկրների մոտ 60 տոկոս). … 2006-ից հետո ընտրական և ազատական ժողովրդավարությունների թիվը սկսեց նվազել, աշխարհում մի փոքր վատթարացել է նաև  ազատության միջին մակարդակը»:

Դայմոնդն ավելացրել է. «2000 –ից հետո ժողովրդավարական աշխարհում ես հաշվել եմ 25 խափանումներ, որոնք կատարվել են ոչ միայն բացահայտ ռազմական կամ գործադիր հեղաշրջումների, այլև ժողովրդավարական իրավունքների ու կարգի աննկատ և աստիճանական անկումների միջոցով … Որոշ խափանումներ տեղի են ունեցել բավական անկարող ժողովրդավարություններում: Յուրաքանչյուր դեպքում ողջամտորեն ազատ և արդար բազմակուսակցական ընտրական մրցակցային համակարգը  կամ հեռացվում է կամ իջեցվում մի կետի, որը ցածր է ժողովրդավարության նվազագույն չափանիշներից»:

Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը և Էրդողանի Թուրքիան Վենեսուելայի, Թայլանդի, Բոտսվանայի, Բանգլադեշի և Քենիայի հետ մարմնավորում են այդ միտումը: Դայմոնը գրում է.

«Թուրքիայում ԱԶԿ-ն անշեղորեն տարածում է», կուսակցական վերահսկողությունը դատական ​​համակարգի ու վարչարարության վրա, ձերբակալում է լրագրողներին և ճնշում այլախոհներին մամուլում և գիտական շրջաններում, սպառնում է վրեժխնդիր լինել գործարարներից, որոնք կֆինանսավորեն ընդդիմադիր կուսակցություններին և ենթադրյալ  հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալություններ ու հետապնդումներ իրականացնում: Սա համընկել է անձնական իշխանության վրա Էրդողանի ցնցող և համարձակ կենտրոնացման հետ … «Օրենքի գերակայությունը Թուրքիայում լրջորեն քայքայվել է:

Freedom House, դիտորդական խումբը պարզել է, որ  2006-2014-ին ավելի շատ երկրներում ազատությունը վատացել է, քան լավացել: Այս միտումը հատկապես ցայտուն է Սահարայից հարավ ընկած հատվածում, այդ թվում, Հարավային Աֆրիկայում, որտեղ թափանցիկության նվազումը, օրենքի գերակայության փլուզումը և աճող կոռուպցիան դառնում  են ընդունված կարգ:

Այս միտման պատճառներից մեկը, ասում է Դայմոնդը, այսօրվա ինքնակալներն են, որոնք արագ սովորում են ու ադապտացվում: Նրանք մշակում ու տարածում են «գրաքննության և իրավական ռազմավարությունների նոր տեխնոլոգիաներ, որոնք պետք է սահմանափակեն քաղաքացիական հասարակության [խմբերի] իրավունքները և արգելեն նրանց ցուցաբերվող միջազգային աջակցությունը», իսկ մենք դրան չարձագանքեցինք մեր նոր ռազմավարություններով:

1990-ականներին և 2000-ականներին կոռուպցիայի ու իշխանության չարաշահման հին սովորույթները ընդհատակ անցան, երբ հետսառըպատերազմյան ժողովրդավարությունը գերիշխեց», բայց հիմա, կոռումպացված ինքնակալները վերադարձել են և ղեկավարում են անարգ կերպով ու ագահաբար: Ավելին, Չինաստանը, որը չունի ժողովրդավարության չափանիշներ կամ կոռուպցիայի խնդիրներ արտերկրում, դուրս է մղել ԱՄՆ-ին, որպես Աֆրիկայի մեծ մասի օտարերկրյա օգնության ամենաարժեքավոր մատակարարի:

Իսկ Ռուսաստանն էլ դարձել է ավելի ագրեսիվ, ավերելով իր սահմանների մոտ գրեթե յուրաքանչյուր ժողովրդավարական շարժում:

Վերջապես, 9/11-ից հետո մենք թույլ տվեցինք, որ «ահաբեկչության դեմ պատերազմը» դուրս մղի ժողովրդավարության առաջխաղացումը և դառնա մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը, նպաստի բռնակալների անկաշկանդ գործունեությանը:

 

Թարգմանությունը՝ interpress.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում