Հայտնի է դարձել «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Geneology խմբի երկրորդ մասնակցի անունը:
Ինչպես հաղորդվում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում, դա ԱՄՆ-ում ծնված Թամար Կապրելյանն է, ով ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում:
Հիշեցնենք, այս տարի Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայանում է Don’t deny («Մի՛ ժխտիր») երգով՝ նվիրված Ցեղասպանությանը: Մրցույթի համար Հայաստանն այս տարի ընտրել է նոր ձևաչափ. Երկիրը ներկայացնելու է Geneology խումբը, որի մասնակիցներն ընտրվելու են աշխարհի 5 մայրցամաքներից:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտարավել էր խմբի առաջին մասնակցի անունը՝ Եսայի Ալթունյան:










































