Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը փոխել է սանրվածքն ու հոնքերի ձևը: Այս մասին հայտնում է ամերիկյան Time ամսագիրը:
Նոր կերպարով՝ վեր սանրած մազերով, նա փետրվարի 18-ին մասնակցել է կուսակցական նիստին: Արևմտյան լրագրողները գրել են, որ սանրվածքն իր ձևով ճոճաձող է հիշեցնում:
Փոփոխությունն ավելի են ընդգծում Կիմ Չեն Ինի՝ մինչև կեսը սափրած հոնքերը:
People ամսագիրը գրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի սանրվածքը նման է հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի 90-ականների սանրվածքին:









































