Սալմա Հայեկը զարդարել է The Edit ամսագրի նոր համարի շապիկը՝ մասնակցելով ոճային սև-սպիտակ ֆոտոսեսիայի և ցուցադրելով զգեստներ Balenciaga-ից, Gareth Pugh-ից, Alexander McQueen-ից ու այլ նորաձև բրենդներից: Նա նաև հարցազրույց է տվել պարբերականին՝ անդրադառնալով իր ամուսնությանն ու սիրած հոլիվուդյան դերասանուհիներին՝ հայտնում է spletnik.ru-ն:
Երջանիկ ամուսնության մասին.
«Դուք կծիծաղեք, բայց ամենակարևորը ճիշտ տղամարդու գտնելն է: Դա ամենակարևոր պահն է, սակայն նաև ամենադժվարը, քանի որ նման տղամարդիկ շատ քիչ են: Տղամարդը պետք է միշտ աջակցի, ոչ թե ստիպի ձեզ ավելի վատ զգալ: Լավ ամուսնության համար անհրաժեշտ է շռայլություն, հոգատարություն, ուշադրություն կողակցի հանդեպ»,- ասել է Սալման:
Սիրելի դերասանուհիների մասին.
«Նրանք այնքան շատ են: Ինձ հիացնում են Մարիոն Կոտիյարը, Մերիլ Սթրիփը, Մեգգի Գիլենհոլը, Ջուդի Դենչը, Ռիզ Ուիզերսփունը, Բլեք Լայվլին, Ջենիֆեր Էնիսթոնը, Հիլարի Սուոնկը, Նաոմի Ուոթսը, Ջուլիանա Մուրը, Պատրիցիա Արկետը ու իհարկե՝ Պենելոպա Կրուսը: Նա իմ ընկերուհին է, մենք ծանոթ ենք արդեն 20 տարի»:



















































