Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի զուտ փոխանցումները կազմել են 117.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27.7%-ով ավելին է: Սա երևում է Կենտրոնական բանկի այսօր հրապարակած 2011թ. փետրվար ամսվա տեղեկագրից:
Հիշեցնենք, որ 2010թ ընթացքում 2009թ. համեմատ արտասահմանյան տրանսֆերտների աճը կազմել էր 15.3%: Նշենք նաև, որ այս տարվա առաջին երկու ամիսների տրանսֆերտների ավելի քան 85%-ը Ռուսաստանից է եկել: