Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հինգշաբթի օրը չեն աջակցել ամենախոշոր ընդդիմադիր «Միություն` ազգային շարժման համար» կուսակցությանը` Մանուել Վալսի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Համաձայն քվեարկության պաշտոնական տվյալների` UMP-ի նախաձեռնությանն աջակցել են 577 պատգամավորներից 234-ը:
Ընդդիմության կողմից վերոնշյալ առաջարկությունն արվել է այն բանից հետո, երբ իշխանություններն առանց քվեարկության ստորին պալատով անցակացրել են տնտեսական աճի մասին վիճահարույց օրինագիծը:






































