Բեյլորի համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը 19-24 տարեկան 346 տղամարդիկ և կանայք են մասնակցել: Կամավորների միջին տարիքը 21 տարեկան է եղել: Մասնակիցները հարցաթերթիկ են լրացրել, որի նպատակը հեռախոսից կախվածության աստիճանը և անձնական հատկանիշները որոշելն է եղել, փոխանցում է The Daily Mail-ը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առանց հեռախոսների ապրել չկարողացող մարդիկ տրամադրության կտրուկ փոփոխություններ և իմպուլսիվ պահվածք ունեն: Գիտնականները կապ են բացահայտել հեռախոսից կախվածության և հուզական անկայունության, ինչպես նաև առաջադրանքի վրա կենտրոնանալ չկարողանալու միջև:
Ուսումնասիրողների կարծիքով՝ էլեկտրոնային սարքավորումներից կախվածություն ունեցող մարդիկ հաճախ ստուգում են փոստը իրենց հուզական վիճակը կարգավորելու նպատակով:









































