Էներգետիկան Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամենագլխավոր ոլորտներից է: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ Թբիլիսիում հանդիպման ժամանակ, գրում է Trend-ը:
«Որպես էլեկտրաէներգիա արտադրող և տարանցիկ երկիր` Վրաստանը և Ադրբեջանը հատուկ դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ ապահովման հարցում»,- ասել է նա:
«Իհարկե, աշխարհաքաղաքական դրությունը Վրաստանին և Ադրբեջանին թույլ է տալիս զարգացնել նաև տրանսպորտային միջանցքը Ասիայի ու Եվրոպայի միջև: Այդ համագործակցության ապացույցն է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը, որը միավորում է 3 երկրներ`Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան»,- հավելել է Բերուչաշվիլին:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:











































