Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ աճուրդի դրված կոստյումը աժիոտաժ է առաջացրել՝ գրում է India Today-ը:
Ինչպես նշում է ամսագիրը, հենց այդ կոստյումով է Մոդին հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Լոտի առանձնահատկությունը դրա նախշն է՝ «Նարենդրա Դամոդարաս Մոդի» անունը՝ գրված մանր տառատեսակով:
Սուրատ քաղաքում եռօրյա աճուրդը կավարտվի վաղը երեկոյան, իսկ այսօր կոստյումի համար արդեն առաջարկում են ավելի քան 200 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ՝ աճուրդի է դրվել 455 իր, որոնք Մոդին ստացել է որպես նվեր:
Ստացված միջոցները կուղղվեն Clean Ganga Mission ընկերությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդին Օբամայի հետ հանդիպման է գնացել սեփական անվամբ նախշազարդված կոստյումով:









































