Գերմանական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե Մարկո Ռոյսը որ ակումբների առաջարկներն է մերժել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պայմանագիր ստորագրելու համար: Ռոյսի նոր պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ.:
Ռոյսի գործակալի հետ կապ են հաստատել «Արսենալ»-ի, «Լիվերպուլ»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի, ՊՍԺ-ի, «Ռեալ»-ի, «Բարսելոնա»-ի ու «Բավարիա»-ի ներկայացուցիչները:
«Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անձամբ է զանգահարել գերմանացի կիսապաշտպանին՝ նրա հետ բանակցելու համար, բայց Ռոյսն այդ քայլն անուշադրության է մատնել:
Լավագույն պայմաններն առաջարկել է ՊՍԺ-ն: Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին Ռոյսին խոստացել է անձնական ինքնաթիռ ու աստղաբաշխական պայմանագիր, բայց այդ առաջարկը նույնպես մերժվել է:







































