Վրաստանոմ «չի ծրագրվում տեղակայել ՆԱՏՕ-ի որևէ ռազմաբազա»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:
Ավելի վաղ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նշել է, որ «ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը երկրում դաշինքի ռազմական ենթակառուցվածքի տեղակայման նպատակ չի հետապնդում»: Նրա խոսքով՝ «Վրաստանը որպես անկախ պետություն իրավունք ունի համագործակցելու ցանկացած միջազգային կազմակերպության հետ, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին ՆԱՏՕ-ն է»:
Աբաշիձեն ընդգծել է, որ «Վրաստանը պատասխանատվությամբ է վերաբերվում երկրի և տարածաշրջանի անվտանգության հարցերին և չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող էին որևէ վնաս հասցնել տարածաշրջանի անվտանգությանը»: Նրա խոսքով՝ «Բրյուսելում, Թբիլիսիում և Մոսկվայում բոլորը լավ գիտեն, որ այսօր-վաղը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարց չկա»:









































