HBO հեռուստաալիքը հրապարակել է «Գահերի խաղի» 4-րդ սեզոնում չընդգրկված 2 տեսարան: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter Russia-ն:
Առաջին հոլովակում տեղի է ունենում Տիրիոնի և Շայայի հրաժեշտը, որը նախորդում է սիրային պատմության ողբերգական հանգուցալուծմանը: Բրոննը փորձում է հանգստացնել լացող աղջկան՝ նրան խորհուրդ տալով «հարմարվել ստեղծված հանգամանքներին»: Դատելով սեզոնի եզրափակիչ մասից՝ Շայան լսել է խորհուրդը:
Երկրորդ տեսարանը սկսվում է ընդհանւր պլանից: Հետո տեսախցիկը կենտրոնանում է սիր Ջորահի վրա, որին արտաքսել էր Դեյներիս Տարգարիանը: Նույն գիշերը սպասուհի Միսանդեյան փորձում է հանգստացնել իր տիրուհուն: Անհարմար լռւթյունից հետո Կխալիսին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինքը դավաճանությունը չի ներում:
Հիշեցնենք՝ «Գահերի խաղի» 5-րդ սեզոնի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 12-ին:
https://www.youtube.com/watch?v=6Ja9I0oOUGc
https://www.youtube.com/watch?v=uO4x69Au5KQ











































