Թուրքական իշխանությունները հունվարից սկսած երկրից արտաքսել են 1112 օտարերկրացի գրոհայինների, ովքեր փորձել են միանալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտապանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում բռնի ծայրահեղականությանը հակազդելու հարցերով գագաթնաժողովին։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալոթյունը։
Գագաթնաժողովը հավաքել է ավելի քան 60 երկրի պետական իշխանության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների։
Նա հավելել է, որ ԴԱԻՇ-ի հետ կապերի համար կասկածվողների սև ցուցակում, որոնց մուտքը Թուրքիա արգելված է, 46 տոկոսը Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներ են, 27 տոկոսը՝ եվրոպական և հյուսիսամերիկյան երկրների քաղաքացիներ։










































