«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Armtimes.com-ին հայտնել են, որ Նորք Մարաշում վրաերթի ենթարկված 8 ամսական փոքրիկն այս պահին վիրահատվում է: Նա գլխուղեղի լուրջ տրավմա է ստացել: Վիճակը ծայրահեղ ծանր է:
Վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցն ասաց, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































