Կարծիք կա, որ տարբեր հիվանդությունների ժամանակ ուժեղ սեռի ներկայացուցիչները անընդհատ դժգոհում են առողջական վատ վիճակից, իսկ ահա կանայք այդ դրությունը քաջաբար են տանում: Սակայն պարզվել է, որ այդ կարծիքն ուղղակի առասպել է: Ավելին՝ նկատվում է լրիվ հակառակ իրավիճակ: Հենց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են հակված դժգոհությունների, եթե, օրինակ, մրսածություն ձեռք բերեն: Իսկ ահա տղամարդիկ իրենց ամրությամբ հաղթահարում են ախտանիշները և փորձում են անտեսել դրանք:




































