«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ–ում է գտնվում ՀՀ ԳԿ նախարար Արմեն Աշոտյանը։ Նա տեսակցել էր Հայրիկյանին և նույնպես ասաց, որ վերջինիս գիտակից վիճակում է։ Աշոտյանն ասաց, որ ինքը Հայրիկյանին հայտնել է իր զորակցությունը, Հայրիկյանն էլ շնորհակալություն է հայտնել և ասել է, որ ինքը շարունակելու է իր պայքարը։
Ա. Աշոտյանի խոսքերով՝ կատարվածը ոչ միայն Հայրիկյանի, այլ բոլորիս, ողջ Հայաստանի դեմ էր։
«Ես կարծում եմ, որ այս ոճրագործությունը ծրագրող շրջանակներն իրենց նպատակին չեն հասնի»,– ասաց Աշոտյանը։
«Առաջին լրատվական»–ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում, որ Սերժ Սարգսյանի երկու ընտրությունների ժամանակ էլ արյունոտ դեպքեր եղան, Աշոտյանը պատասխանեց, որ Ս. Սարգսյանը միշտ ապացուցել է, որ Հայաստանը վստահելի ձեռքերում է։ Երկրորդ ընտրությունները դեռ չեն ավարտվել, և իր կարծիքով՝ խոսքը վերջնարդյունքի մասին չէ։
ԿԳ նախարարն ասաց, որ ինքը չի ուզում շտապել և որևէ քաղաքական գնահատական տալ։









































