Ներկայումս Հունաստանը պետք է հրաժարվի եվրոյի գործածումից՝ կարծում է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենը, ինչի մասին նա հայտնել է Les Echos պարբերականի հետ հարցազրույցում։
«2001 թվականին Հունաստանի՝ եվրոգոտի ներառվելը ակնհայտ սխալ էր։ Ես դրան դեմ էի այն ժամանակ, խոսել եմ այդ մասին։ Գերմանացիները նույնպես դեմ են եղել։ Նրանք նրանց ընդունել են, քանի որ այլ երկրներրը, հատկապես Ֆրանսիան, պնդել են այդ հարցում։ Հունաստանը կարող է լուծել իր խնդիրներն այսօր, միայն եթե վերադառնա արժեզրկված արժույթի։ Այդ իսկ պատճառով պետք է հանգիստ նայել այդ սցենարին՝ սառը գլխով և ի շահ հենց Հունաստանի»,- կարծում է Ֆրանսիայի նախկին նախագահը։
«Եթե նա դա չանի, ապա իրավիճակը կվատթարանա և կհանգցնի էլ ավելի կոշտ ճգնաժամի»,- նշել է Վալերի Ժիսկար դ՝Էստենը։







































