ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել և իր կազմ ներառել Լիբիայում արմատական գրոհայինների։ Այս մասին ասվում է The Wall Street Journal-ում հայտնված հրապարակման մեջ։
Պաշտոնատար անձանց շարքից պարբերականի աղբյուրները հայտնել են, որ անցած ամռանը ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին իր մարդկանց ուղարկել է Լիբիա որպես դեսպանորդներ՝ ուսումնասիրելու տեղի ջիհադիստների հետ փոխգործակցության հնարավորությունները։
Երկիր գալով՝ նրանք հայտնաբերել են, որ տարբեր խմբավորումներ սկսել են համագործակցել՝ օգտվելով երկրում քաոսային իրավիճակից։ Իսկ ահա Սիրիայում տարբեր խմբավորումներ միմյանց դեմ են պայքարում։ ԴԱԻՇ-ը Լիբիայում նրանց ներառել է իր կազմ՝ ակտիվացնելու մարտական գործողությունները երկրում։
Աղբյուրները նշում են, որ վերջին մի քանի շաբաթներին դիտվում է ԴԱԻՇ-ին իրենց հավատարմության մասին հայտարարած լիբիացի գրոհայինների ագրեսիայի զգալի աճ։









































