Նիդերլանդներում մուսուլմանական համայնքի թերթը հատուկ համար է պատրաստում՝ նվիրված «սեքսուալ մարգարե» Մուհամեդին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այսպիսով պարբերականի խմբագրությունը հույս ունի ցուցադրել «իսլամի մյուս կողմը»՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա ահաբեկչությունից հետո:
Պարբերականի գլխավոր խմբագիր Բարհիմ Բուրիկը պնդում է, որ համարը կկոտրի իսլամի մասին նմանատիպ կարծրատիպերը:
«Մուհամեդ մարգարեն սեքսուալ տղամարդ էր»,- նշել է Բուրիկը: Նրա խոսքով՝ մուսուլմանները պետք է իրենց երեխաներին փոխանցեն մարգարեի մասին ճիշտ պատկերացում:
Հատուկ համարը նախատեսվում է թողարկել 2015-ի հուլիսին: Այն նվիրված է մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին:








































