Լատվիայի Գերագույն դատարանը թույլ է տվել ԱՄՆ-ին հանձնել ցանցահեն Դենիս Չալովսկիին, որը մեղադրվում է ցանցահենային հանցագործությունների, այդ թվում՝ ավելի քան մեկ միլիոն համակարգիչները Gozi վիրուսով վարակելու մեջ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Լատվիայի կառավարությունը: Դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Կառավարությունը պետք է որոշում կայացնի 3-6 ամսվա ընթացքում:
Դրա հետ մեկտեղ Չալովսկիի փաստաբանը հայտարարել է, որ Գերագույն դատարանի որոշումը խախտում է իր պաշտպանյալի արդար դատի իրավունքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի դաշնային դատարանը Արևելյան Եվրոպայի երեք բնակիչների դեմ (Լատվիայի քաղաքացի Դենիս Չալովսկի և ռուս Նիկիտա Կուշչմին, Ռումինիայի քաղաքացի Միխայ Յոնուտ) ներկայացրել է ավելի քան մեկ միլիոն համակարգիչները Gozi վիրուսով վարակելու մեղադրանք: Դատախազության տվյալներով՝ ցանցահենները վիրուսն օգտագործել են բանկային հաշիվները ջարդելու համար:
Չալովսկին ձերբակալվել է 2012թ. դեկտեմբերին Ռիգայում: Նրան սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում:









































