Արդեն հաջորդ կիրակի Լոս-Անջելեսում կկայանա «Օսկարի» մրցանակաբաշխութունը, որի կարմիր գորգին կհավաքվեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը, գրում է Spletnik.ru-ն: Այդ առթիվ պարբերականը պարզել է, թե աստղերն ինչ դիրք են ընդունում կարմիր գորգի վրա լուսանկարվելիս:
1. Գաղտնիք չէ, որ շատ հայտնիներ իրենց «անձնական» դիրքերն են մշակում, որպեսզի յուրահատուկ լինեն և հիշվեն: Անջելինա Ջոլին բացառություն չէ, ով 2012թ. ցուցադրաբար աջ ոտքը դուրս է հանել շքեղ զգեստի տակից, որը չէր կարող չգրավել բոլորի ուշադրությունը: Այս դիրքը կոչվեց «Անջելինա»:


2. «Իջեցված ձեռքեր» դիրքով հաճախ են լուսանկարվում Քեյթ Բլանշեթը, Սանդրա Բալոքը և Ջեսիկա Բիլը, ովքեր նախընտրում են նման արարողություններին զուսպ հանդերձանքով ներկայանալ:


3. «Ոտքերը խաչած» դիրքը ամենաբնական դիրքերից մեկն է: Դիանա Քրյուգերը և Նատալի Փորթմանը հաճախ են կիրառում այս հնարքը, որպեսզի լուսանկարիչներին հաջողվի ավելի դինամիկ պատկերներ ստանալ:


4. «Ուսի վրայով» դիրքով լուսանկարվել են բացարձակապես բոլոր աստղերը, քանի որ այն հնարավորություն է տալիս ցուցադրել մեջքը բաց զգեստները: Սա Բլեյք Լայվլիի, Մայլի Սայրուսի և Սքարլետ Յոհանսոնի սիրած դիրքն է:


5. «Էլեգանտ թեյնիկ» դիրքը դասական է, երբ ձեռքը գտնվում է կոնքին, իսկ ուսը մի փոքր վեր է բարձրացված: Հենց այսպիսի դիրքով են լուսանկարվում Մերիլ Սթրիփը, Մարիոն Քոթիյարը և Քեյթ Հադսոնը:


6. «Ձեռքերը միացված» դիրքով հաջողությամբ կարելի է ցուցադրել զարդերը, ինչը հաճույքով անում են Էմմա Ուոթսոնը, Նիկոլ Քիդմանը և Սառա Ջեսիկա Պարկերը:


7. «Ձեռքերը կոնքերին» դիրքը օգնում է դիզայներական շքեղ զգեստով աստղին ցուցադրել իր առավելությունները՝ մասնավորապես մանր դետալները: Այն նաև արտահայտում է այնպիսի աստղերի ինքնավստահությունը, ինչպիսիք են Շարլիզ Թերոնը, Ջուլիա Ռոբերթսը և Մեգան Ֆոքսը:


8. «Քայլ առաջ» դիրքը ասոցացվում է Վիկտորյա Բեքհեմի հետ, ով վերջին տարիներին միայն այս դիրքով է լուսանկարվում: Սակայն, նրան են միանում նաև Էն Հեթեուեյը և Ռիտա Օրան:


9. «Թագավորական ալիքը» հաճելի համագործակցություն է ստեղծում դերասանուհու և հանդիսատեսի միջև, ինչը չափազանց դուր է գալիս Պենելոպե Կրուսին, Սոֆյա Վերգարային և Բեյոնսեին:


10. «Ձիգ իրան» դիրքն անթերի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են պարծենալ իրենց բարեմասնություններով: Այդ պատճառով էլ հարկավոր չէ զարմանալ, որ Ջենիֆեր Լոպեսի, Կիրա Նայթլիի և Քրիստեն Դանստի լուսանկարներն այդքան հաջող են ստացվում:


11. «Կողային շեշտ» դիրքը օգնում է տեսողականորեն փոփոխել մարմնի չափերը և ավելի շատ համապատասխանում է մերկ ոտքերով կերպարներին, որը հաճախ ներկայացնում են Էմբեր Վալետան, Քրիստեն Ստյուարտը և Քեյթ Բոուորտը:


12. «Թագավորական հայացք դեպի հետ» դիրքը և երկար շքեղ զգեստը «Օսկարի» մրցանակաբաշխության արարողության համար հիանալի ընտրություն է, որի ապացույցն են հանդիսանում Ջենիֆեր Լոուրենսի, Լյուպիտա Նիոնգոյի և Էմի Ադմասի լուսանկարները:


13. ««Օսկարի» հաղթողի» դիրքում խորհուրդներ չկան, քանի որ ոսկեջրած արձանիկը միակ բանն է, որը գրավում է լուսանկարիչների և հանդիսատեսի ուշադրությունը: Արձանիկի հետ լուսանկարներ ունեն Սանդրա Բալոքը, Հելեն Միրենը և Նատալի Պորտմանը:










































