Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին այսօր հայտարարել է այն մասին, որ բրիտանական իշխանությունները որոշում են ընդունել կառուցել աշխարհում քամու էլեկտրոկայանների ամենախոշոր պարկը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Creyke Beck պարկը կկառուցվի բաց ծովում` Հյուսիսային Անգլիայի Համբերսայդ կոմսության առափնյա շրջանից մոտ 130 կմ հեռավորության վրա: 400 տուրբին ունեցող քամու էլեկտրակայանների առավելագույն ընդհանուր հզորությունը կկազմի 2.4 ԳՎտ:
«Տվյալ նախագիծը պետք է զգալի ներդրում ունենա տարածաշրջանի տնտեսական աճում, ինչպես նաև ստեղծի հարյուրավոր նոր աշխատատեղեր: Այստեղ մշակվող էներգիան շատ խելամիտ գնով կբավականացնի մոտ 2 մլն տուն էլեկտրականությամբ ապահովելուն»,- հայտարարել է Դեյվին:








































