Ճապոնական Sony կորպորացիան պլանավորում է երեք տարում 25 անգամ մեծացնել իր շահույթը, հաղորդվում է ընկերության մամլո հայտարարությունում, որը մեջբերում է Lenta.ru-ն:
2014 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվում է մարտի 31-ին, ընկերությունը 20 միլիարդ իեն օպերացիոն շահույթ է պլանավորում:
Ընդ որում, 2017 թ. 500 միլիարդ իեն շահույթ է ակնկալվում, որը ընկերությունը մտադիր է ավելացնել PlayStation խաղային սարքավորումների վաճառքի, հեռուստատեսային և երաժշտական հեռարձակումների վաճառքի հաշվին, ասվում է հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ, ընկերությունն ակտիվորեն կրճատում է վնասները: Սեպտեմբեր ամսին Sony-ն հայտարարել է 180 միլիարդ իենի դուրսգրման և մինչև 2015թ. մարտ ամիսը 1000 մարդու աշխատանքից հեռացնելու մասին:








































