Ամենակարծր կենսաբանական նյութը ծովային ափսե կոչվող խեցեմորթների ատամներն են, որոնք իրենց փոքր ատամներով ժայռերի վրայից ջրիմուռներ են պոկում: Դրանց հանքային-սպիտակուցային բաղադրություն ունեցող ատամները փորձարկվել ե լաբորատորիայում և բազմաթիվ արհեստական նյութերից ավելի կարծր են եղել: Այս մասին է հաղորդում Royal Society Interface-ը:
Պորթսմուտի համալսարանից Ասա Բարբերի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այս խեցեմորթների ատամների կարծրությունը հինգ գիգապասկալի է հավասար:
Դա հավասար է այն ճնշմանը, որը ածխաջրածինը երկրակեղևում ադամանդի է վերածում:
Նման կարծրությունը, գիտնականների կարծիքով, պայմանավորված է հանքային մանրաթելերով, որոնց մեջ կառուցվածքը թուլացնող անցքեր, ճաքեր չկան:










































