Բրազիլական «Սանտոս»-ի հարձակվող Ռոբինյոյի գործակալ Մարիս Ռամոսը հայտարարել է, որ իր հաճախորդը չի ցանկանում վերադառնալ «Միլան», տեղեկացնում է Football Italia-ն:
Հավելենք, որ բրազիլացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են իտալական թիմին:
«Ռոբինյոն «Միլան» չի վերադառնա: Նա պայմանագիր ունի «Սանտոս»-ի հետ մինչև հունիսը: Հիմա մենք դիտարկում ենք այլ տարբերակներ»,- հայտարարել է Ռամոսը:









































