Սիրիայի ընդդիմադիրները պնդում են, որ ամբողջ աշխարհը ռազմավարական օբյեկտի վրա հարձակման համար մեղադրել է սխալ կողմի:
«Հարձակումն իրականացվել է հատուկ ստորաբաժանման զորքերի կողմից շեյխ Ահմեդ Յասինի հրամանատարության ներքո «Շամի նահատակների բրիգադի» հետ»,- հաղորդում է Իսրայելի «Արուց Շևա» ռադիոկայանն ընդդիմադիրների հայտարարությունը:
Ընդդիմադիրների խոսքերով` իրենք ռազմական գիտահետազոտական կենտրոնի վրա արձակել են վեց հրթիռ և ոչնչացրել շինության մեծ մասը: Ընդդիմադիրների տվյալներով` այս օբյեկտում քիմիական զենք է պատրաստվել, իսկ շենքում գտնվել են հետազոտական թիմեր Իրանից Ռուսաստանից և «Հըզբոլլահ»-ի ահաբեկիչներ:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ տեղակայված ռազմահետազոտական կենտրոնին:
Փորձագետների խոսքերով՝ այդ ձեռնարկությունում արտադրվել են զենքեր ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի համար:
Մոսկվան և Թեհրանը դատապարտել են հարձակումը: իսկ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել ավիահարվածի մասին տեղեկատվությունը:








































