Սիրիայի ԱԳՆ-ը կանչել է Գոլանի բարձունքներում ՄԱԿ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար բրիգադային գեներալ Իքբալ Սանղուին և պաշտոնական բողոքի նոտա է հղել նրան Իսրայելի ինքնաթիռների կողմից Սիրիայի օդային տարածությունը խախտելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը:
Սիրիայի ԱԳՆ-ը նշել է, որ Իսրայելի ինքնաթիռների ներխուժումը Սիրիայի օդային տարածություն խախտում է 1974 թ. համաձայնագիրը իսրայելցի և սիրիացի զորքերի սահմանազատման մասին: 1981թ. Իսրայելի խորհրդարանը որոշում է ընդունում Գոլանի բարձունքների բռնագրավման մասին և սահմանազատման գիծը դառնում է Իսրայելի պաշտոնական սահման:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Իսրայելի օդուժը հարված է հասցրել Դամասկոսի արվարձանում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել հինգ մարդ:








































