ԱՄՆ երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Հագսթրամը հայտարարել է, որ թռչունները ստեղծում են իրենց շրջապատի «ակուստիկ քարտեզները»: Այս հետազոտության արդյունքները հրատարակվել են Experimenatl Biology ամսագրում:
Թռչունների հանելուկային անհետացումը սկսվեց 1960 թ.: Պրոֆեսոր Բիլ Քիթոնը փորձեց պարզել թռչունների՝տան ճանապարհը գտնելու ունակության գաղտնիքը: Նա մի քանի անգամ թռչուններին բաց թողեց Նյու Յորքում, սակայն, երբ նրանք հասնում էին Ջերսի Հիլլ, անորոշ ուղղությամբ էին թռչում: Իսկ 1969 թ. օգոստոսի 13-ին նրա բաց թողած թռչուններից մեկը հետ վերադարձավ: Գիտնականի համար պարզ դարձավ, որ թռչունները որպես քարտեզ օգտագործում են ձայները, ինչն էլ նրանց հուշում է, թե տանից որքան հեռավորության վրա են գտնվում:
Աղավնիներն օգտագործում են ինֆրաձայնը, որը շատ ցածր դիապազոնում է, մարդկային ականջի համար՝ հազիվ լսելի: Սակայն մթնոլորտի փոփոխությունը կարող է ազդել դրա վրա: Դրա հետ կապված՝ գիտնականը հաշվել է ջերմաստիճանի տվյալները և քամու արագությունը՝ պարզելով, թե ինչպես է փոխվել ձայնը Ջերսի Հիլլում:
Փորձագետի կարծիքով` թռչունները փնտրում են իրենց հարազատ վայրին բնորոշ ձայներ, և դրանց բացակայության դեպքում՝անհետանում:
«Պարզվում է, որ ջերմաստիճանը և քամու արագությունը նույնն էին, ինչ Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածում, սակայն թռչունները չճանաչեցին Ջերսի Հիլլը», -պարզաբանել է գիտնականը: Դա նշանակում է, որ թռչունները չէին կարողանում լսել և անհետանում էին:








































