Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«Ջոն Հեֆերնը ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ արտահայտվեց ճիշտ և իր երկրի շահերից ելնելով»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտարարել էր, որ իրենք փորձում են այնպես անել, որ ՀՀ-ն հայացքն ուղղի դեպի Արևմուտք, դեպի Արևմտյան Եվրոպա, Եվրամիություն և ԱՄՆ, ցանկացած երկիր պետք է ունենա տարբերակներ, որոնցից կարողանա ընտրություն կատարել: Դեսպանը նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիա հարցի շուրջ իր հանձնառության մասին հրապարակավ նշել է՝ առ այն, որ պատրաստ է ԵՄ-ի հետ աշխատել խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում:

«Մյուս կողմից էլ՝ ես ինքս այդ մասին չեմ կարող խոսել, քանի որ ԵՄ երկիր չեմ ներկայացնում: Բայց մենք լսել ենք նաև ԵՄ դիրքորոշումները, թե՝ դժվար կլինի երկու ուղղությունները համատեղել: Կարծում եմ, որ այս հայտարարություններն ինքնին խոսուն են: Միաժամանակ կարծում եմ, որ այս համաձայնագիրը շատ օգտակար կլինի ՀՀ-ի և ԵՄ-ի համար: Դա շահեկան է նաև ԱՄՆ-ի համար»,- ասել էր դեսպանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեսպանը ճիշտ կարծիք է հայտնել և ի տարբերություն այլ երկրների դեսպանների և պաշտոնյաների՝ նաև բավականին կոռեկտ է արտահայտվել:

«Եվրամիությունն արդեն կայացած միություն է՝ որոշակի արժեքային համակարգով, որոշակի տնտեսական դաշտով, իսկ Եվրասիական միությունը ընդամենը անորոշ քաղաքական ծրագիր է:

Մեզ համար ի՞նչն է անբավարար հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում, որպեսզի մենք այդ հարաբերություններից բացի՝ մտնենք ինչ-որ կառույցների մեջ, որը, բնականաբար, արդեն կսահմանափակի մեր հարաբերությունները հենց նույն Արևմուտքի հետ. իհարկե՝ ոչինչ:

Ընդհանրապես Ջոն Հեֆերնը ներկայացնելով, բնականաբար, իր երկրի շահը՝ միանգամայն ճիշտ է արտահայտվել, որովհետև յուրաքանչյուր երկրի դեսպան շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Ասեմ նաև, որ նա այդ արտահայտությունը բավականին նրբանկատորեն է արել՝ ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի դեսպանի, որը պարբերաբար բավականին կոշտ հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ:

Ես կարծում եմ, որ մեր ուղղությունն իրոք Արևմուտքն է, որովհետև մենք գիտենք, թե ինչ արժեքներ ունի Եվրամիությունը, Արևմուտքը, և ինչ արժեքներ ունի Ռուսաստանը: Եթե համեմատելու լինենք ընդհանուր քաղաքականությունները և բնութագրենք, ապա Ռուսաստանը մեզ ասում է՝ եթե ինձ հետ չլինես, քեզ համար վատ կլինի, իսկ Արևմուտքն ասում է՝ եթե ինձ հետ լինես, քեզ համար լավ կլինի: Հիմա մեր ընտրությունն է. մենք ուզում ենք, որ մեզ համար լա՞վ լինի, թե՞ պարզապես միայն խուսափենք վատ լինելուց, որովհետև ակնհայտ է, որ այդ 20 տարվա անկախության ընթացքում ամենից շատ մեզ օգնել է Արևմուտքը:

Չգիտեմ՝ ինչու է Ռուսաստանն անընդհատ իրեն մեջ գցում և հայտարարում, որ ինքը Հայաստանին օգնել է. նման բան չի եղել: Ռուսաստանը պարզապես վարկավորել է մեզ ՝ բավականին բարձր տոկոսով վարկեր է տրամադրել, ասեմ ավելին՝ ավելի բարձր տոկոսով, քան շատ-շատ այլ կառույցներ. ուրիշ ոչինչ:

Իսկ Արևմուտքը երկու միլիարդից ավելի օգնություն է ուղարկել Հայաստան: Հիմա մենք ունենք Ռուսաստանի ռազմաքաղաքական հարաբերությունները, մենք այդ շրջանակներում կարող ենք դրանք պահպանել, պետք չէ ավելացնել, որովհետև շատ երկրներ, մուսուլմանական կառույցների մեջ լինելով, պարբերաբար մեր դեմ են արտահայտվում, մինչև անգամ ռազմական համագործակցություն են ծավալում մեր թշնամիների հետ:

Այնպես որ, կարծում եմ՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ևս իր ուղղվածությունը համարում է արևմտյան ժողովրդավարական արժեքները, մեր բոլորի ուղղությունն էլ դեպի Արևմուտք է»,- ասաց նա:

Արա Պապյանը նաև նշեց, որ եթե մենք խոսում ենք Եվրամիությանը անդամակցելու մասին, ապա դա բավականին հեռատես նպատակ է, և, ցավոք սրտի, Հայաստանը դեռ շատ խակ է Եվրամիության անդամ դառնալու համար, իսկ ամերիկյան շահն, ըստ քաղաքագետի, շատ պարզ է՝ եթե լինի կայունություն, ժողովրդավարություն, ապա Ամերիկան այնքան ճկուն է, որ նման համակարգերի մեջ հաղթող կլինի.

«Եթե տոտալիտար երկրներ են, ապա այդ երկրներում մեր իշխանությունների հետ խոսում են կաշառքի միջոցով, զանազան արտոնություններ տալով, բանակի և ոստիկանության ճնշումներով, իսկ եթե խաղի կանոնները փոխվում են՝ դառնում է ժողովրդավար, ապա Ամերիկան դառնում է վիտուոզ, և ոչ մեկը չի կարողանա հաղթել, այդ պատճառով էլ իր շահից է գալիս Հայաստանի՝ Եվրամիությանն անդամագրվելը, այսինքն՝ դեսպանն անկեղծորեն ասել է՝ բնականաբար, դա բխում է Ամերիկայի շահերից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում