Ավստրալական Քվինսլենդում մեկնարկել են «Կարիբյան ծովի ծովահենները-5» ֆիլմի նկարահանումները՝ գրում է Variety-ն:
Նոր ֆիլմում Ջոնի Դեփը դարձյալ կմարմնավորի կապիտան Ջեք Վորոբեյին: Այս անգամ նա պետք է գտնի Պոսեյդոնի եռաժանին՝ հաղթելու համար ծովահեն-ուրվականներին, որոնց գլխավորում է կապիտան Սալազարը (Խավյեր Բարդեմ):
Ֆիլմ է վերադարձել նաև Օրլանդո Բլումը, որը կրկին կմարմնավորի Ուիլ Թյորներին: Որոշ տվյալներով՝ Բլումի հերոսի հարաբերությունը որդու հետ կհայտնվի նոր ֆիլմի կենտրոնում: Թյորների որդու դերը բաժին է ընկել Բրենթոն Թուեյթեսին:
Ֆիլմի պրոդյուսերն է Ջերի Բրուքհայմերը, ռեժիսորները՝ Հոակիմ Ռոնինգն ու Էսպեն Սանդբերգը:
Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2017թ. հուլիսի 7-ին:










































