Սուրբ Վալենտինի օրը Ամալ և Ջորջ Քլունիները անցկացրել են Լոս Անջելեսի իրենց սիրած Asanebo ճապոնական ռեստորանում՝ հայտնում է spletnik.ru-ն:
Հատկանշական է, որ դեռ անցած տարվա սեպտեմբերին ամուսնացած զույգը միասին դեռ չէր հայտնվել հանրության առաջ, ինչը զույգի մոտ խնդիրների առաջացման մասին բազմաթիվ շշուկների պատճառ էր դարձել:
Սակայն այժմ արդեն ցրվեցին լրագրողների ու երկրպագուների բոլոր կասկածները:
Լքելով ռեստորանը՝ նրանք մշտապես ժպտացել են իրար և ամուր բռնել միմյանց ձեռքերը:
Ամալը այդ օրվա համար ընտրել էր զամշե պոնչո՝ Saint Laurent-ից, սև ջինսեր ու ոչ բարձր ճտքավոր կոշիկներ:

















































