Գիտնականներն առաջարկել են էրեկտիլ դիսֆունկցիայի խանգարումը բուժելու համար սիլդենաֆիլի (վիագրա) փոխարեն օգտագործել բրազիլական թափառող սարդերի թույն (Phoneutria): Այս մասին հայտնում է ամերիկյան Wired պարբերականը:
Նման սարդերի թույնը մարդու արյան մեջ հայտնվելու դեպքում կարող է մի քանի ժամով բարձրացնել թքազատումը ու առաջացնել ծանր շնչառություն: Մեկ այլ անսպասելի հետևանք կարող է դառնալ պրիապիզմը՝ առանց սեքսուալ գրգռման շարունակական էրեկցիան:
Դրա պատճառը, ըստ բժիշկների, տոքսիկ PnTx2-6 սպիտակուցն է, որ կա Phoneutria տեսակի սարդերի թույնում:
Կորեացի գիտնականները արդեն PnTx2-6-ի փորձեր են անցկացրել առնետների վրա: Կենդանիներին 4 շաբաթ շարունակ մարդու համար անվնաս բակուլովիրուսի ներարկումներ են կատարել, որը պարունակել է Phoneutria nigriventer-ի PnTx2-6, ու վերջիններիս էրեկտիլ ֆունկցիան բարելավվել է:











































