Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող մի շարք գործնական հարցեր և մասնավորապես, Տիգրան Սարգսյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք այցը:










































