Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ

Այսօր փետրվարի 18-ն է՝ վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձը: Երկու հետընտրական տարիները, որոնք առանց վարանելու կարելի է մսխված համարել մեր երկրի համար, արդեն պատմություն են: Պատմություն՝ լի անկումներով, դառնությամբ ու հիասթափությամբ:

«Առաջ»-ի և «հետո»-ի ջրբաժանը մեծացավ ևս մեկ տարով: Հասանք այն հանգրվանին, որին պիտի հասցներ ապօրինի, ընտրագող վարչախմբի վերարտադրության տրամաբանական ընթացքը: Անցած երկու տարիներն ակներևաբար վկայում են՝ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, և օրախնդիրն այլևս եկող սերունդների ապագան փրկելն է: Իսկ փրկողը միայն ժողովուրդն է լինելու, քաղաքացիական հավաքականությունը, մեր երիտասարդ հերթափոխը՝ միասնաբար: Հին ու նոր «փրկիչների» մասին խոսակցությունները, որ մեկընդմեկ աշխուժանում են, առասպելի ժանրից են:

Ոմանք թերևս կհիշեն՝ ժամանակին մենք զգուշացնում էինք, որ միջազգային հարաբերություններում «վասալային» փոխգործակցության աշխատաոճը Հայաստանին նվաստացուցիչ վիճակի մեջ կդնի և, ի վերջո, կունենա աղետալի հետևանքներ: Գյումրեցի Ավետիսյանների ընտանեկան ողբերգությունը՝ հարուցելով հանդերձ մեր ընդհանուր վիշտն ու ընդվզումը, հաստատեց այս ճշմարտությունը: Եվ շատերի դիմակը պատռեց նաև:

Մեկ այլ փաստ. կար ժամանակ, երբ «Ժառանգությունը» աջից-ձախից հարվածներ էր ստանում, ենթարկվում անգամ այսօրվանից առավել հուժկու հալածանքների: Եվ մենք պնդում էինք, որ իշխանությունը «գտել է» քաղաքականապես «ակտիվ» անձանց շարքից հանելու մի ուրույն «մեթոդ», որը հետզհետե հասցնելով կատարելության, կշարունակի օգտագործել իբրև վախի մթնոլորտը խտացնելու կամ, որ նույնն է, սեփական աթոռը մի փոքր էլ անսասան պահելու փորձված գործիք: Ազատամարտիկների, ինչպես նաև շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերջին բռնարարքները, որոնց գագաթնակետը եղավ բերձորյան ծեծուջարդը, ինքնին խոսուն են: Շանթ Հարությունյանի ու ընկերների, Վարդան Պետրոսյանի և էլի ուրիշների դատական գործերն ու ձերբակալությունները՝ նմանապես:

Այս կամ այն չափով իրականացված կանխատեսումների շղթան կարելի է երկար շարունակել, բայց դրա կարիքը չկա, որովհետև ապացուցելին վաղուց ապացուցված է, և բոլորը ամեն ինչ գիտեն: Աղճատված իրականության մեջ, ինչպիսին մերն է, միշտ օրենքին փոխարինում է բռնատիրությունը, պետական շահին՝ նյութապաշտությունը, պատվին՝ փողը, հպարտությանը՝ քծնանքը, խղճին՝ դաժանությունը, արդար դատին՝ հաշվեհարդարը, հավատին՝ խարդավանքը և կարգուկանոնին՝ ամենաթողությունը:

Արդ, Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցին ընդառաջ և 2013-ի փետրվարյան ընտրություններից հետո անցած երկու տարում ունենք այն, ինչ ունենք. միջազգային հարթակում մեկուսացված երկիր, չճանաչված Արցախի հարցում աննախադեպ հետընթաց և մեր հպարտություն-զինվորների աններելի սպանությունների, մահացու ելքով սահմանային միջադեպերի հաճախացում, քայքայված տնտեսություն, նորովի ահագնացած արտագաղթ, գործող «նախագահի», «կառավարության», ինչպեսև «Ազգային ժողովում» «իշխանական մեծամասնության» ձեռամբ ու «բարձր հովանու ներքո» հակաժողովրդական օրենքների անցկացում, դատաիրավական կամայականությունների սաստկացում և արհամարհանք Հանրապետության քաղաքացիների արդար պահանջի ու ազատ կամարտահայտման հանդեպ:

Իսկ ո՞րն է ելքը: Ահաև ամենահանգուցային մարտակոչը, որի պատասխանը պետք է որոնել միասին: «Ժառանգությունը» քանիցս հայտարարել է, որ իր գերագույն նպատակը սահմանադրական ընտրությունների միջոցով պետական իրավակարգ իշխանության ձևավորումն է, ազգային ինքնիշխան շահի գիտակցումն ու հետապնդումը:

Դրա համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ՝ սա արդեն մարտավարական լրջագույն խնդիր է, որը կուսակցապետությանը կստիպի հրաժարվել ընտրակեղծարարությունից՝ արդյունքում հիմնելով քաղաքացիների կամքն իրապես արտացոլող ընտրությունների ինստիտուտ: Այսինքն՝ խնդիրը, որը միակ ելակետայինն է, արժանապատի՛վ ընտրությունների, ուստիև՝ քաղաքացիական կյանքի ապահովումն է:

Միասնական օրակարգով և միացյալ հրապարակով:

Պայքարն ընթացքի մեջ է և՝ տևական: Հաղթանակն էլ առջևում է և՝ անխուսափելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում