Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ հանդիպման վերաբերյալ: Փարիզում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
«Մենք կարող էինք նաև պարտվել: Այդ պատճառով կարծում եմ` ոչ-ոքին դրական արդյունք է: Ամեն ինչ կորոշվի երկրորդ դիմակայությանը:
Պետք է նշեմ, որ ՊՍԺ-ն հզորագույն թիմ է, որի կազմում ֆանտաստիկ ներուժով ֆուտբոլիստներ են խաղում: Տիբո Կուրտուան երկու կամ երեք անգամ փրկեց թիմը»,- ITV1-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































