Բոստոնի (Մասաչուսեթս) քաղաքապետը բնակիչներին կոչ է արել դադարեցնել պատուհաններից ցատկը ձնակույտերի մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քաղաքում ձնակույտերի բարձրությունը հասնում է 3 մետրի։ Քաղաքապետ Մարտին Ուոլշը քննադատել է քաղաքի բնակիչներին, ովքեր տեսանկարահանում են պատուհաններից իրենց ցատկը դեպի ձնակույտեր։ Նրա կարծիքով՝ սոցցանցերում այդ թրենդի շուրջ իրարանցումը հիմարություն է և կարող է տխուր հետևանքների հանգեցնել։
Նշվում է, որ ցատկերից զերծ չեն մնում նաև մեծահասակները։ «Դա հիմարություն է, դուք կարող եք սպանել ձեզ»,- հայտարարել է Ուոլշը։







































