Մեծ Բրիտանիայում առաջարկվել է բյուջե մտցնել գազավորված ըմպելիքի հարկ: Նման առաջարկով են հանդես եկել ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Առողջապահական թագավորական կազմակերպությունը: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիին»: Բյուջեն կառավարությունը կներկայացնի 2013 թ. գարնանը։
Ենթադրվում է, որ հարկը կարող է կրճատել բրիտանացիների շրջանում գազավորված ըմպելիքների օգտագործումը ու պայքարել բնակչության ճարպակալման դեմ: Բացի այդ՝ ամեն 1 լիտրի համար 20 պենս հարկի շնորհիվ բրիտանական բյուջեն կկարողանա համալրվել տարեկան հավելյալ 1 մլրդ ֆունտ սթեռլինգով:
Բրիտանացիները տարեկան օգտագործում են ավելի քան 5,73 մլն լիտր գազավորված ըմպելիք:








































