Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անջատողականների հարձակումը Դեբալցևոյի վրա անվանել է ցինիկ հարձակում հրադադարի մասին համաձայնագրի վրա, որը կնքվել էր անցած շաբաթ՝ Մինսկում։ Այս մասին հայտնում էBBC-ն։
«Աշխարհը պետք է կանգնեցնի ագրեսորին։ Կոչ եմ անում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին կանխել հիմնարար սկզբունքների ու միջազգային նորմերի խախտումները, կանխել լայնամասշտաբ ռազմական գործողությունների տարածումը Եվրոպայի սրտում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում։










































