Մասնագետները պնդում են, որ գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն կրճատել դեպի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների քանակը, այլև նվազեցնել արդեն իսկ մթնոլորտում առկա ջերմոցային գազերի խտությունը: Գիտնականներն այդ տեխնոլոգիաները կքննարկեն Գիտության զարգացմանը աջակցող ամերիկյան ասոցացիայի ամենամյա համաժողովում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Բարաք Օբաման որոշում է կայացրել, որի համաձայն՝ 2050 թվականին մոտ ԱՄՆ-ն պետք է 80%-ով նվազեցնի ածխաթթու գազի արտանետումների քանակը: Այս նպատակի իրագործման համար նախագահը լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսել: Սակայն գիտնականները համոզված են, որ այդ միջոցները բավարար չեն, և հարկավոր է ուշադրություն դարձնել բիոէներգետիկայի զարգացման վրա, որը ածխաջրածնի որսման և պահպանման տեխնոլոգիաներ պետք է մշակի: Այս տեխնոլոգիան կարող է СО2-ի այսպես ասած՝ «բացասական արտանետումների» հանգեցնել:











































