Ֆրանսիայում սկսվել է պետծառայողների զանգվածային գործադուլ՝ երկրի 3 խոշորագույն արհմիությունների կոչով:
Ընդհանուր առմամբ գործադուլին մասնակցում է 5.2 մլն մարդ, գրում է Rus.ruvr կայքը:
«Այն ժամանակից ի վեր, ինչ սկսել է աշխատել ներկա կառավարությունը, աշխատողների նման զանգվածային մոբիլիզացում առաջին անգամ է իրականանում»,- ասել է արհմիության ղեկավար Տյերի Լեպանոնը, որն առաջիկայում կգլխավորի Աշխատանքի համընդհանուր դաշնությունը:
Իշխանություններին ներկայացված հիմնական պահանջներից մեկն է 2010թ.-ից սառեցված ինդեքսի վերահաշվարկը:
Բացի այդ, ցուցարարները դժգոհ են, որ արդարադատության, ներքին գործերի և կրթության նախարարություններում ստեղծված նոր աշխատատեղերի պատճառով աշխատակիցների կրճատում է տեղի ունենում այլ գերատեսչություններում: Բողոքարկվում է նաև կառավարության այն որոշումը, որ հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու առաջին օրը չի վճարվելու:










































