Կիպրոսյան ուումնամարզական հավաքի շրջանակներում «Միկա»-ն 3-րդ ստուգողական հանդիպումը պետք է անցկացներ փետրվարի 18-ին՝ լիտվական «Ատլանտաս» թիմի հետ:
Լիտվայի բրոնզե մրցանակակրի խնդրանքով խաղը մեկ օրով հետաձգվել է և կկայանա փետրվարի 19-ին, տեղեկացնում է «Միկա»-ի մամլո ծառայությունը:
Հաղորդվում է, որ «Միկա»-ն փետրվարի 21-ին կմրցի Լիտվայի չեմպիոնի` Վիլնյուսի «Ժալգիրիս»-ի հետ:









































