Ֆիզիկոսները պարզել են, որ քվանտային մեխանիկայի աշխարհում ապագան որոշում է անցյալը, իսկ ժամանակը միաժամանակ շարժվում է առաջ ու հետ: Հոդվածը, որը ներկայացնում է գիտնականների բացահայտումը, հրապարակվել է Physical Review Letters ամսագրում:
Գիտնականներն անցկացրել են փորձեր, որոնց նպատակն էր առավել հստակ պարզել, թե ինչ վիճակի կանցնի կուբիտը սուպերդիրքից: Համարվում է, որ կուբիտի անցումը այս կամ այն վիճակի պատահական է, ու արդյունքը հնարավոր է գուշակել 50/50 հարաբերականությամբ:
Մասնագետները պարզել են, որ քվանտային մեխանիկայում ամեն կոնկրետ իրադարձություն համաչափորեն ազդում է անցյալի ու ապագայի իրադարձությունների վրա:









































